Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/149

Այս էջը սրբագրված է

—Մեծ հաճոյքով. պատասխանեց սոխակը։

Ու սկսեց երգել։

—Սա մի ճշմարիտ նուագարան է, ասաց թիկնապահը։ Ու տեսէ՛ք, տեսէ՛ք, ինչպէս նա բաց է անում իր փոքրիկ կոկորդը: Տարօրինա՜կ բան, ի՜նչպէս եղել է, որ մենք մինչև այսօր նրան չենք լսել: Նա մեծ յաջոզութիւն կունենայ արքունիքում։

—Կայսրի առաջ մի անգամ էլ երգե՞մ, հարցրեց սոխակը, կարծելով որ նորին վեր վափառութիւնը այնտեղ ներկայ էր:

—Իր փոքրիկ սիրուն սոխակս, ասաց թիկնապահը, այս երեկոյ, պատիւ ունեմ ձեզ խնջոյքի հրաւիրելու արքունիք, ուր դուք ձեր հիանալի երգով պիտի սքանչացնէք նորին վեհափառութիւնը:

—Ամեն տեղից աւելի, կանանչների մէջտեղ է լաւ հնչում իմ երգը, բայց ես յօժարակամ պիտի գնամ կայսրի մօտ, քանի որ նա ցանկանում է:

Դղեակում արտակարգ պատրաստութիւններ էին տեսել։ Յախճապակեայ պատերն ու պատուհանները փոփողում էին բիւրաւոր ոսկեայ լամբարների