Այս էջը սրբագրված է
թափանցում: Ու կայսրն ա՜յնչափ բաւական էլ, որ ցանկացաւ իր ոսկեայ վզնոցը կախել նրա վզից. Բայց սոխակը մերժեց, յայտնելով որ իր վարձատրութիւնը արդէն շատ մեծ էր եղել: Մի կայսրի արտասուքները մասնաւորապէս թանգ արժեն: Աստուած գիտէ, որ բաւականաչափ վարձատրուած եմ։
— Ձեր աչքերում ես արտասուք տեսայ, ասաց նա. այդ ինձ համար մեծագոյն գանձ է:
Ու այդ ասելով կրկին սկսեց իր քաղցր դեղգեղանքը:
Ի՜նչ գրաւիչ նազանք, ասաց տիկիններից իւրաքանչիւրը։
Ու սոխակին նմանուելու համար նրանք իրանց բերանը ջրով լցրին, որպէս զի մէկը