նրանց հետ խօսելու ժամանակ նրանք կլկլացնեն, իրանց ձայնը խաղնեն: Սպասաւորներն սենեկապետներն էլ չափազանց գոհ մնացին, ինչ որ մեծ բան է, որովհետև այդ մարդիկը աշխարհի ամենադժուարահաճ անձերն են:
Կարճ խօսքով, սոխակի յաջողութիւնը կատարեալ էր:
Այդ օրուանից սկսած՝ նա հարկադրուեց ապրել արքունիքում։ Նրան մի վանդակ յատկացրին և թոյլտւութիւն շնորհեցին, որ օրը երկու, և գիշերը մի անգամ դուրս գայ ու զբօսնէ: Նրան ընկերանում էին այնուհետև տասներկու ծառայ, որոնց իւրաքանչիւրը նրա ոտքին մետաքսէ մի ժապաւէն ունէր կապան և մեծ հոգս էլ կրում, որ ժապաւէնը ձեռքից բաց չը թողնէ։ Այդ տեսակ զբօսանքը, ի հարկէ, շատ էլ ախորժելի չէր:
Ամբողջ քաղաքը, այնուհետև հրաշալի թռչունի մասին միայն խօսեց. խօսակցութեան առարկան նա էր, միայն նա՛։ Երբ երկու անձ իրար մոտ էին գալիս, մին ասում էր անմիջապէս. «Սո..,» ու խօսքը վերջացնելուց տռաջ, միւսը արդեն արտասանում