էր «խակը» ու այդքանը բաւական էր, որ նրանք իրար հասկանային:
Հասարակութեան մէջ սոխակի վայելած յարգը այնչափ մեծ էր, որ տասնըմէկ երշկավաճառ իրանց որդուն անունը Սոխակ դրին, թէպէտև նրանց կոկորդը ոչ մի ներդաշնակ խազ կարօղ չէր արտաբերել։
Մի օր կայսրը մի մեծ ծրար ստացաւ, որի վրայ դրուած էր «Սոխակ:
—Ահաւասիկ մի նոր գիրք, անշուշտ մեր նշանաւոր թռչունի մասին, ասաց նա։
Բայց գրքի փոխարէն նա գտաւ մի փոքրիկ մեքենական առարկայ, տուփի մէջ: Դա մի արհեստական սոխակ էր, որ պէտք է նմանուէր կենդանի սոխակին: Նա ադամանդներով, յակինթներով և շափիւղաներով ամբողջապէս ծածկուած էր:
Երբ մեքենան լարեցին, սկսեց ճշմարիտ սոխակի երգած կտորներից մին երգել: Երգած ժամանակ նա իր պոչն էր շարժում, որի վրայ ոսկին արծաթը փայլփլում էին: Վզի շուրջը մի ժապաւէն էր կրում այս արձանագրութեամբ. «Ճաբոնի կայսրի սոխակը՝ չինական կայսրի սոխակի հետ բաղդատած՝ աղքատիկ է»: