գովելու համար արհեստական թռչունին: Նա շատ ու շատ էր գերազանցում իսկական սոխակը, ոչ միայն իր արտաքին տեսքով, այլ և ներքին կազմակերպութեամբ:
—Որովհետև, տեսնո՞ւմ էք, ձերդ պայծառափայլութիւններ և դուք մեծ կայսր, ամենից առաջ, իսկական սոխակի երգի չափը չէ կարելի երբէ՛ք նախապէս հաշուել բայց արհեստական թռչնի երգի մէջ ամեն ինչ նախապէս որոշ է ու հաշուած: Կարելի է բացատրել, բանալ նրան, ցոյց տալ, թէ ո՞րտեղ են գտնւում գլանները, ի՞նչպէս են դառնում, և շարժումները ինչ եղանակով իրար յաջորդում են...
—Մենք էլ նոյն կարծիքին ենք, ասացին ամենքը, ու նուագախմբի պետը՝ թոյլտւութիւն ստացաւ ցոյց տալ թռչունը ժողովրդին՝ յաջորդ կիրակի օրը: Կայսրը նոյն իսկ հրամայեց, որ սոխակին երգել տան: Բոլոր ունկնդիրները այնչափ ոգևորուեցին, կասծես թէյով հարբած լինէին, ինչ որ սովորական է նրանց մէջ. ու ամենքը գոչեցին միաժամանակ «օ՜հ», բարձրացնելով իրանց ցուցամատն ու շարժելով իրանց գլուխը: