Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/157

Այս էջը սրբագրված է

Բայց աղքատիկ ձկնորսները, որ ճշմարիտ սոխակին լսել էին, ասացին.

—Սիրուն է, եղանակները նման են, բայց մի ինչ որ բան է պակասում:

Իսկական սոխակը քաղաքից և կայսրութիւնից արտաքսուեց: Արհեստական թռչունը՝ կայսրի անկողնու մօտ մետաքսեայ մի բարձի վրայ պատւոյ տեղ ստացաւ: Նրան նուիրուած բոլոր ոսկեղէն զարդերն ու գոհարները նրա շուրջը ցուցադրուած էին: Նա ստացել էր կայսերական մեծ երգիչի տիտղոսը և բազմում էր կայսրի ձախ կողմը առաջին տեղում։ Կայսրը ամենապատուաւորն էր համարում այդ տեղը, որովհետև սիրտը ձախ կողմն էր գտնւում: Դուք անշուշտ լաւ գիտէք, որ նոյն իսկ մի կայսրի սիրտը ձախ կողմումն է գտնվում:

Ու նուագախմբի պետը արհեստական թռչնի մասին քսանըհինգ հատորից բաղկացած մի գիրք շարադրեց. այդ գիրքը այնչափ երկար և այնչափ գիտնական ձևով էր կազմուած և չինական այնչափ դժուար բառերով էր խճողուած, որ ամեն մարդ յիմար չը համարուելու համար պարծենում էր թէ նրան կարդացել և հասկացել է: Մի ամբողջ