տարի այսպէս չարունակուեց: Կայսրը, արքունիքը և չինական ամբողջ Ժողովուրդը արհեստական թռչունի իւրաքանչիւր փոքրիկ «կլու, կլու»-ն բերան գիտէին: Այս պատճառով էլ նրանց դուր եկաւ եղանակը, որովհետև կարող էին առանձին երգել կամ արհեստական սոխակի երգած ժամանակ ձայնակցել նրան: Փողոցի երեխաները երգում էին «ցի՛, ցի՜, ցի՜, կլո՜ւ, կլո՜ւ, կլո՜ւ, կլո՜ւ» և կայսրը նրանց ձայնակցում էր:
Բայց մի երեկո, երբ մեքենական թռչունը ոգևորութեամբ երգում էր, և կայսրը՝ իր անկողնում, զմայլած մտիկ էր անում, յանկարծ սոխակի մարմնի մէջ լսուեց լա՜թ, յետոյ բռ՜-ռ՜ ռ-ու-ու. բոլոր անիւները արագ արագ պտոյտ տուին ու երաժշտութիւնը դադարեց:
Կայսրը՝ անկողնից վեր թռաւ և անմիջապէս լուր ուղարկեց պալատական բժշկին. բայց բժիշկը ոչինչ կարողացաւ անել։ Այնուհետև կանչեցին մի ժամագործի, որ՝ երկար շատախօսութիւնից և աւելի երկար քննութիւնից յետոյ, յաջողեցաւ, արդարև, բժշկել թռչունին. բայց պատուիրեց, որ նրան քիչ աշխատեցնեն, քիչ երգել տան,