Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/159

Այս էջը սրբագրված է

որովհետև նա արդէն մաշուել էր և անկարելի էր նրա նման մի ուրիշը շինել։

Տխրութիւնը մեծ եղաւ: Արհեստական թռչունին հազիւ տարին մի անգամ երգել տալիս էին և այն էլ մեծ վախով։ Բայց նուագախմբի պետը իւրաքանչիւր անգամ անհասկանալի բառերով լիքը մի փոքրիկ ճառ արտասանեց, որով նա բացատրում էր թէ սոխակի երգը՝ աւելի քան երբէ՛ք անթերի, կատարեալ էր. և ամենքը հաւանութիւն էին տալիս:

Այսպէս անցաւ հինգ տարի, երբ յանկարծ երկիրը խոր տխրութեան մէջ ընկղմուեց։ Չինացիները շատ էին սիրում իրանց կայսրին: Կայսրը հիւանդացաւ և ասում էին թէ նոյն իսկ մահամերձ է: Նոր կայսրը ընտրել էին արդէն և ժողովուրդը հաւաքուել էր հրապարակներում։ Թիկնապահին հարցրին, թէ ի՞նչպէս էր ծերունի կայսրի դրութիւնը:

—Փո՜ւհ, պատասխանեց նա գլուխը թափ տալով:

Կայսրը՝ տժգոյն ու սառը, պառկել էր իր մեծ, հիանալի անկողնում: Ամբողջ արքունիքը նրան մեռած էր կարծում ու