Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/160

Այս էջը սրբագրված է

պալատականներից իւրաքանչիւրը վազում էր ողջունելու նոր կայսրին:

Ծառաները՝ լուրն ամեն կողմ տարածեցին և սենեկապանուհիները առիթից օգտուելով՝ թէյի մի խնճոյք սարքեցին: Նրբանցքներում և սրահներում, ամեն տեղ, գորգեր էին փռել քայլերի շշուկը խեղդելու համար: Ամբողջ դղեակը լուռ էր և տխուր։

Բայց կայսրը մեռած չէր: Նա՝ տժգոյն ու սառը պառկել էր միշտ թաւշեայ վարագոյրներով զարդարուած մեծ անկողնում: Պատուհանից՝ լուսնի շողերը ընկնում էին նրա և նրա հովանաւորած թռչունի վրայ։ Հէ՜գ կայսրը հազիւ կարողանում էր շնչել․ նա նոյնքան ճնշուած էր, որքան եթէ մէկը՝ նրա կուրծքի վրայ կոխած լինէր։ Նա բացաւ աչքերը և տեսաւ որ Մահը իր ոսկեայ թագըգլխին էր դրել, մի ձեռքով բռնել էր իր սուրը և միւսով՝ իր շքեղ դրօշակը: Շուրջը, թաւշեայ մեծ վարագոյրների ծալքերում՝ նշմարեց գլուխներ, որոնց մի քանիսը ահռելի էին և մի քանիսը քաղցր ժպտուն: Դրանք կայսրի բարի ու չար