գործերն էին, որոնք եկել էին նրա հոգեվարքի վերջին ժամին ներկայ գտնուելու:
—Յիշո՞ւմ ես այս բանը, յիշո՞ւմ ես այն բանը, ասացին նրանք կամաց, իրար ետեւից: Ու այնպիսի բաներ պատմեցին, որ կայսրի ճակատից քրտինքն սկսեց վազել.
—Ես այդ բաների մասին տեղեկութիւն չունեմ, ասաց կայսրը: Երաժշտութի՜ւն, երաժշտութիւն. շուտով թող բերեն չինական մեծ տամ-տամը, ծնծղան. թո՛ղ ածեն, որ այլ ևս չը լսեմ այդ բօլորի ասածները:
Ու տարօրինակ դէմքերը շարունակեցին իրանց խօսքերը, որոնց հաւանութիւն էր տալիս Մահը գլխի շարժումներով:
— Երաժշտութիւն, երաժշտութի՜ւն, կրկնեց կայսրը։ Դո՛ւ, ոսկեայ փոքրիկ թռչո՛ւն. երգէ՛, երգէ՛ շուտով: Ես քեզ ա՜յնչափ ոսկի ու այնչափ ադամանդ եմ տուել, ես քո վզից կախել եմ նոյն իսկ իմ ոսկեայ թանկագին վզնոցը: Չե՞ս երգելու։
Բայց թռչունը մնում էր համր: Նրան լարող չը կար ու առանց դրան նա ձայն չունէր։
Ու Մահը շարունակում էր իր աչքի