Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/163

Այս էջը սրբագրված է

է տարածում, ուր թարմ խոտը կենդանի մնացողների արտասուքներով է թրջւում։

Ու Մահը՝ յանկարծ փափագ զգաց վերադառնալու իր պարտէզը, և, որպէս մի սառը և սպիտակ մշուշ՝ պատուհանից անհետացաւ:

—Շնորհակա՛լ եմ, շնորհակալ եմ, ասաց կայսրը։ Շնորհակա՛լ եմ, երկնային փոքրիկ թռչո՛ւն. ես քեզ լա՛ւ եմ ճանաչում: Ես քեզ վռնտեցի իմ քաղաքից և իմ կայսրութիւնից, բայց դու բարի գտնուեցիր իմ անկողնու շուրջը պատող չար դէմքերին հալածելու, դո՛ւ հեռացրիր Մահը իմ սրտից: Ինչո՞վ կարող եմ քեզ վարձատրել:

—Դու արդեն ինձ վարձատրեցի՛ր, ասաց սոխակը: Ես քո աչքերից արտասուք խլեցի, առաջին անգամ երբ երգեցի: Ես այդ երբե՛ք չեմ մոռանայ. մի որ և է երգչի սրտին ադամանդներն են դիպչում, իսկ ինձ բաւական են արտասուքները: Բաց այժմ դու քնի՛ր, կազդուրուելու և առողջանալու համար. ես կը շարունակեմ իմ երգը:

Ու մինչդեռ նա երգում էր, կայսրը խորասուզուեց քաղցր քնի մէջ, մի խաղաղ, բարերար քնի մէջ։