Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/165

Այս էջը սրբագրված է

եմ քո սիրտը, քո թագից աւելի, որքան էլ որ մի թագից երկնային ու սուրբ հոտ փչէ: Ես կը գամ և կերգեմ, բայց խոստացի՛ր ինձ միայն մի բան:

—Ամեն ինչ խոստանում եմ, պատասխանեց կայսրը, որ հագել էր իր կայսերական շորերը և սրտին էր սեղմում իր ոսկեայ սուրը:

—Միայն մի բան. ոչ ոքի մի՛ պատմիր թէ դու ունես մի թռչնիկ, որ ամեն ինչ տեղեկացնում է քեզ: Հաւատա՛ ինձ, ու կը տեսնես, թէ այդպէս աւելի լաւ պիտի լինի:

Ու սոխտկը թռաւ:

Մի րոպէ յետոյ պալատականներն ու սպասաւորները ներս մտան, վերջին անգամ տեսնելու վախճանած կայսրին:

...Մինչդեռ նրանք ապշած մնացել էին, կայսրը նրանց պարզապէս ասաց.

—Բարի՛ լոյս։