Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/19

Այս էջը սրբագրված է

— 19 —

և յետոյ իրանց տանն էլ նոյնչափ ցուրտ էր որչափ փողոցում: Նրանք վերնայարկում էին բնակում, թէպէտ տան խոշոր ծակերը դարմանով և փալասով խցել էին, բայց քամին դարձեալ ներս էր մտնում: Իր փոքրիկ ձեռքերը ցրտից թմրել, գրեթէ սառել էին: Ափսո՜ս: Եթէ մի փոքրիկ լուցկի վառէր նրանց տաքացնե՜լու համար. եթէ համարձակուէր ծրարից մի տուի, միայն մի տուփ հանելու և մի լուցկի պատին քսելով իր մատները տաքացնելու... Նա չկարողացաւ համբերել, վերցրեց մի լուցկի... չըրը՜խկ... . ինչպէս բռնկուեց, նա մի տաք և պայծառ լոյս արձակեց: Փոքրիկը ձեռքը նրա վրայ բռնեց։ Ի՜նչ տարօրինակ լոյս էր: Փոքրիկ աղջկան թուաց, թէ նստել էր փայլլուն կափարիչով ծածկուած երկաթեայ մի մեծ վառարանի առաջ, որտեղից կրակը հիանալի կերպով ցոլցլում էր և տաքացնում։ Բայց ի՜նչ պատահեց: Փոքրիկն իր ոտքերը երկարում էր նրանց էլ տաքացնելու համար, երբ բոցը մարեց, վառարանն անհետացաւ: Նա նստել էր վառուած լուցկու մի ծայր ձեռքում:

Նա քսեց մի երկրորդ լուցկի, որ վառուեց,