Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/21

Այս էջը սրբագրված է

— 21 —

կարծես ժպտում էին նրան: Փոքրիկը երկու ձեռքերը բարձրացրեց: Լուցկին մարեց: Տօնածառի բոլոր մոմերը բարձրանում էին, բարձրանո՜ւմ, և նա նկատեց շուտով, որ նրանք աստղեր էին:

Նրանցից մէկը վայր ընկաւ, և երկնքի վրայ թողեց մի երկար, լուսաւոր գիծ։

«Մէկը մեռաւ» ասաց փոքրիկը, որովհետև նրա պառաւ տատը, որը՝ միայն, բարի էր եղել նրա համար, և որը չը կար այլ ևս, նրան յաճախ կրկնում էր. «Երբ մի աստղ վայր է ընկնում, իմացի՛ր, որ մի հոգի բարձրանում է առ Աստուած»։

Նա դարձեալ մի լուցկի վառեց, նրա շուրջը լուսաւորուեց ցերեկուայ նման և այդ լոյսի մէջ տեսաւ իր տատին՝ կանգնած իր առաջ ժպտադէմ և շողշողուն։

«Տա՛տ, գոչեց փոքրիկը, տա՛ր ինձ: Երբ լուցկին մարի, գիտեմ որ դու այստեղ չես լինի, դու էլ կանհետանաս, ինչպէս երկաթեայ վառարանը, ինչպէս տապակած սագը, ինչպէս գեղեցիկ տօնածառը»:

Նա արադութեամբ վառեց ծրարի մնացօրդը, որովհետև ուզում էր անպատճառ