Այս էջը սրբագրված է
— 33 —
բուսան, և, նրանք իրար ձեռքից բռնելով՝ միասին սաւառնեցին եթերի մէջ: Բարի Աստուած՝ իր կրծքին սեղմեց նոյնպէս բոլոր ծաղիկներին. նա՝ մասնաւորաբար մի համբոյր դրոշմեց դաշտի խեղճ, թառամած ծաղկի՜ն, ու անմիջապէս ծաղիկը խօսելու կարողութիւն ստացաւ և Ամենակալի շուրջը պար կազմող, երջանիկ ու անմահ հրեշտակների հետ երգեց: Այո՛, նրանք ամենքը փառաբանում էին երգում. երգում էին մեծ ու փոքր, և՛ օրհնուած, բարի երեխան, և՛ դաշտի խեղճ, թառամած ծաղիկը, որին՝ նետել էին նեղ ու մռայլ փողոցում, աղտեղութիւնների մէջ: