Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/34

Այս էջը սրբագրված է

ՄԵԾ ԴՈՒՔՍԻ ՆՈՐ ՀԱԳՈՒՍՏՆԵՐԸ


Կար մի անգամ մի Մեծ-Դուքս, որը այնքան շատ էր սիրում նոր հագուստները, որ իր ամբողջ փողը մսխում էր արդուզարդի համար: Զօրքերը աչքէ անցկացնելիս, թատրոն գնալու կամ զբօսնելու ժամանակ, նրա միակ մտածումն էր իր նոր հագուստները ցոյց տալ։ Օրուայ իւրաքանչիւր ժամին հագուստները փոխում էր: Ինչպէս որ մի թագաւորի համար ասում են. «Արքան խորհրդարանում խորհրդի նստած է», այնպէս էլ նրա համար միշտ ասում էին. «Մեծ-Դուքսն իր զգեզտասենեակումն է, հագուստները փոխելու զբաղուած է»: Մայրաքաղաքը՝ մի շատ զուարթ քաղաք էր, որովհետև մեծ թուով օտարականներ էին այցելում։ Բայց, մի օր, երկու խաբեբայ մարդիկ եկան, և այնպէս հաւատացրին, որ