Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/35

Այս էջը սրբագրված է

— 35 —

նրանք ջուլհակ էին, և կարող էին գործել աշխարհի ամենահրաշալի կերպասը: Այդ կերպասի ո՛չ միայն գոյները և նկարները աննման էին, այլ և նրանից պատրաստուած հագուստները մի հրաշալի յատկութիւն ունէին––նրանք անտեսանելի էին դառնում այն անձերին, որոնք իրանց պաշտօնը լաւ չէին կատարում կա հեռատես չէին:

«Օ՜հ, դրանք անգին հագուստներ լինելու են, խորհեց Մեծ-Դուքսը, երբ լսեց հրաշագործ կերպասի մասին. նրանց շնորհիւ ես կարող կը լինեմ իմ անպէտք, անշնորհք պաշտօնեաներին ճանաչել. ես կը կարողանամ որոշել ճարպիկները՝ անփորձներից: Այո՛, այդ կերպասը անհրաժեշտ է»:

Յետոյ նա երկու խաբեբաներին յանձնեց մի մեծ գումար, որպէս զի անմիջապէս աշխատանքի սկսեն։

Երկու կեղծ ջուլհակները իսկապէս երկու ոստայն (դէզդեահ) սարքեցին և այնպէս ձևացրին, որպէս թէ գործում էին, թէպէտ մաքոքների մէջ թել չը կար. բացարձակապէս դատարկ էին: Նրանք Դքսից անդադար նուրբ մետաքս և փայլուն ոսկի էին պահանջում, և բոլորը դնում էին