Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/36

Այս էջը սրբագրված է

իրանց պարկի մէջ։ Բայց մինչև կէս գիշեր աշխատում էին դատարկ ոստայների առաջ։

—Տեսնե՛նք, որքան են գործել, ինքն իրան ասաց Մեծ-Դուքսը։

Բայց նրա սիրտը ճմլւում էր, երբ մը տածում էր, թէ իրանց պաշտօնը կատարելու անփորձ անձերը չը պիտի կարողանային կերպասը տեսնել և հիանալ: Ի հարկէ կասկած անգամ չունէր, որ ինքը փորձուած և կարող էր, բայց և այնպէս իրանից առաջ յարմար դատեց ուղարկել մէկին՝ գործի որչափ յառաջացած լինելը իմանալու համար: Քաղաքի բոլոր բնակիչները գիտէին արդէն գործւող կերպասի հիանալի յատկութիւնը, և ամենքը անհամբերութիւնից այրւում էին գիտնալու համար, թէ ո՞ր աստիճան անհեռատես ու անկարող էր իրանց հարևանը:

«Լաւ կը լինի, եթէ իմ ծեր, բարի նախարարիս ուղարկեմ ջուլհակների մօտ, մտածեց Մեծ-Դուքսը. ամենից աւելի նա՛ կարող է դատել կերպասը. նա նշանաւոր է թէ՛ իր խելացութեամքի և թէ՛ ճարպիկութեամբ»:

Ծերունի, պարկեշտ նախարարը