Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/44

Այս էջը սրբագրված է

էլ հայելու մէջ դիտեց իր հագուստի շքեղութիւնը:

Այն սենեկապանները՝ որոնց պաշտօնն էր Դքսի հագուստի երկար տտունը բարձրացնել, ծռեցին և իբր թէ գետնից մի բան վերցրին. յետոյ իրանց աջ ձեռքը օդի մէջ կախ՝ բռնած՝ հետևեցին Մեծ-Դքսին, որովհետև չէին ուզում խոստովանել, որ ոչինչ չէին տեսնում։

Մինչդեռ Մեծ-Դուքսը՝ իր շքեղ ամպհովանու տակ, հպարտութեամբ առաջանում էր, փողոցում և պատուհաններում գտնւող բոլոր մարդիկը աղաղակում էին.

—Ի՜նչ բարեձև, ի՜նչ փառաւոր հագուստ. տեսէ՛ք, տտունը տեսէ՛ք, ո՜րքան երկար է, ո՜րքան շնորհալի:

Ոչ ոք ուզում էր ցոյց տալ, թէ բան չէր տեսնում, որովհետև այն ժամանակ, նա կը համարուէր մի անկարող մարդ, մի անշնորհ արարած՝ որ ոչ մի գործի պէտք չի գար: Դրա համար էլ Մեծ-Դքսի հագուստները երբէ՛ք այդչափ հիացում չէին պատճառել:

—Ինձ թւում է սակայն, որ Մեծ-Դուքսը ամենևին զգեստ չի կրում, նկատեց