թէ գիշերել էր ուզում.
—Ամուսինս տանը չէ՛, հետևաբար ոչ մի օտարի չեմ կարող ընդունել. ճանապարհդ շարունակի՛ր, պատասխանեց կինը և դուռը նրա երեսին փակեց:
—Լաւ, ես էլ դուրսը կը պառկեմ, ասաց փոքրիկ Կլաօ։
Տանը կողքին մի ամբարանոց կար, որի տանիքի վրա, չոր խոտ էր դիզուած: «Ահա՛, այնտեղ կը պառկեմ, մտածեց փոքրիկ Կլօս, անկողինը փափուկ է և արագիլը սրունքներս չի խածներ»:
Տանիքի վրայ կար և մի արագիլի բոյն, որի մօտ թառել էր արագիլը:
Ամբարանոցի վրայ մագլցեց և պառկեց: Քնելու համար նա մի քանի անգամ շուռ եկաւ. տան պատուհանի փեղկերը լաւ փակուած չը լինելով՝ նա կարող էր տեսնել ինչ որ կատարւում էր սենեակում: Սկսեց դիտել: Սենեակի մէջտեղում դրած էր մի մեծ սեղան, որի վրայ զետեղել էին տապակած միս, ձուկ և գինու բազմաթիւ շիշեր: Գեղջկուհին և տիրացուն՝ ուրախ զուարթ սեղանի շուրջը պպզած՝ քէֆ էին անում: