Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/5

Այս էջը սրբագրված է

Ա Ն Դ Է Ր Ս Ը Ն


Դանիական երկիրը մի փոքրիկ երկիր է, դանիական ազգը՝ մի փոքրիկ ազգ. բայց ազգերի մեծութիւնը չէ կարելի չասել միայն իրանց լեռների, դաշտերի, բլուրների և հովիտների ընդարձակութեամբ, ոչ էլ բնակիչների բազմամարդութեամբ, այլ նաև մտաւոր և բարոյական բարձրութիւնով, որին նրանք կարողացել են հասնել, այն հանճարներով, որոնց բղխեցրել են իրանց ծոցից: Անդերսըն՝ Դանիայի այն զաւակներից է, որոնք իրանց փոքրիկ ազգի, հայրենիքի մեծութիւնն են կերտել։ Բայց տեսնենք ի՜նչ չարչարանքների, դառնութեան գնով։

«Ես ծնուել եմ 1805 թ. հոլլանդական Ֆիօնեա կղզու Օդանսէ քաղաքում: Իր նախահայրերը հարուստ են եղել, բայց դժբաղդութիւնների և անաջող ձեռնարկութիւնների մի երկար չարքից յետոյ, նրանք կորցրել են իրանց ամբողջ կարողութիւնը և իրանց նախկին վիճակից մի տխուր յիշատակ է միայն մնացել։ Իմ տատը յաճախ պատմել է ինձ Գերմանիայի իր ազգականների մեծ հարստութեան