Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/50

Այս էջը սրբագրված է

«Որքան երջանիկ են», մտածեց փոքրիկ Կլօս: Ու գլուխն երկարացրեց, որպէս զի տեսնէ: Կինը մի համեղ կարկանդակ մէջտեղ բերաւ: «Աստուած իմ, ի՜նչ խնճոյք» մտածեց փոքրիկ Կլօս:

Յանկարծ մի ձիաւոր տանը մօտեցաւ: Կնոջ ամուսինն էր, որ տուն էր վերադառնում:

Ամենքը նրան յարգում էին, որովհետև ազնիւ մարդ էր: Միայն թէ նա մի տարօրրինակ հիւանդութիւն ունէր. տիրացուին տեսնելիս սաստիկ բարկանում էր: Այդ բանը գիտէր տիրացուն, հետևաբար ամուսնու բացակայութեան առիթից օգտուելով՝ այցելեց նրա կնոջ։ Բարեսիրտ կինը նրան պատուելու համար, մի համեղ ճաշ էր սարսքել։ Երբ կինը, իր ամուսնու վերադարձի աղմուկը լսեց, անախորժութիւններից խոյս տալու համար խնդրեց հիւրից, որպէս զի անմիջապէս թագնուի մի մեծ պարապ արկղի մէջ: Տիրացուն յօժարութեամբ կատարրեց կնոջ խնդիրքը: Կինը՝ մի ակնթարթում կերակուրները և գինին փռան մէջ կոխեց որպէս զի ամուսինը ոչինչ չիմանայ։