Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/51

Այս էջը սրբագրված է

–Մե՜ղք, հառաչեց փոքրիկ Կլօս՝ կարկանդակի անհետանալը տեսնելով։

—Ո՞վ կայ վերևում, պոռաց գիւղացին, Կլօսի հանած աղմուկը լսելով:

—Ի՞նչու այդտեղ ես պառկել, հարցրեց գիւղացին:

Փոքրիկ Կլօս ասաց, թէ ճանապարհը կորցրել էր և գիշերն անցկացնելու համար ասպնջականութիւն խնդրեց նրանից։

—Յօժարութեամբ, պատասխանեց գիւղացին. բայց նախ մի կտոր բան ուտենք:

Կինը երկուսին էլ սիրալիր կերպով ընդունեց. նորից սեղանը պատրաստեց և նրանց հրամցրեց, մի խոշոր ամանով բրնձեայ կերակուր: Գիւղացին քաղցած էր, հետևաբար մեծ ախորժակով կերաւ: Բայց փոքրիկ Կլօսը փռան մէջ պահուած համեղ կարկան- դակի, տապակած մսի և գինու մասին էր խորհում: Նա սեղանի տակ էր նետել ձիու մորթին պարունակող պարկը: Եւ որովհետև նա երբէք չէր սիրում բրինձը, ոտքով կոխեց պարկի վրայ և չոր կաչին ճարճատեց։

«Սո՜ւս» արեց Կլօս պարկին, որպէս թէ մէկին ուզէր լռեցնել: Բայց քիչ յետոյ