Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/56

Այս էջը սրբագրված է

յոգնեցի. աւելի լաւ է, որ գետը գցեմ: Եթէ ջուրը նրան տանի դէպի իմ տունը, լա՛ւ, ապա թէ ոչ ես նրան պէտք չունեմ։ Յետոյ նա ձեռքով բարձրացրեց արկղը՝ ջուրը գցելու համար:

—Կա՛ց, կա՛ց, աղաչեց տիրացուն արկղի միջից. թո՛ղ ինձ նախ դուրս գամ:

—Ծó, գոչեց փոքրիկ Կլօս, վախենալ կեղծելով. սատանան դեռ ևս մէջն է. պէտք է անպատճառ նրան խեղդել:

—Ո՛չ, ո՛չ, աղաղակեց տիրացուն, նայիր ինձ և ես քեզ մի գրիւ արծաթ դրամ կը տամ։

—Այդ ջոկ բան, պատասխանեց փոքրիկ Կլօս արկղը բանալով։

Տիրացուն դուրս եկաւ, դատարկ արկղը հրեց ջրի մեջ և գնաց տուն, որպէս զի փոքրիկ Կլօսին մի դրիւ արծաթ դրամ տայ: Կլօս այդ էլ դրաւ իր ձեռնասայլակին մէջ և վերադարձաւ տուն:

Տուն հասնելով, նա իր բոլոր դրամը դիզեց սենեակի մէջ։

—Ի՜նչ թանգ գնով ծախեցինք ձիու մի մորթին, ուրախութեամբ բացագանչեց: Մեծ Կլօսը կատաղութիւնից կը տրաքուի, եթէ