Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/6

Այս էջը սրբագրված է

— 6 —

մասին։ Ո՜րչափ սրտաճմլիկ էր, երբ նա խօսում էր իր երիտասարդութեան ուրախութիւնների մասին մեր աղքատ բնակարանում: Հայրս՝ որ երեխայութեան օրերում տեսել էր բարեկեցութիւնը, յետոյ հարկադրուեց մի կօշկակարի մօտ աշակերտութիւն անելու և կօշկակար դառնալու: Ամուսնանալու պահուն այնքան չքաւոր էր, որ անկարող եղաւ մի մահճակալ գնելու: Մի հարուստ ազնուական նոր էր մեռել. նրա մարմինը ցուցադրեցին մի մահաբեմի վրայ, և քիչ յետոյ ժառանգորդները աճուրդով ծախեցին այն բոլորը՝ ինչ գործ էր ածուել նրա թաղման ժամանակ: Հայրս իր խնայողութիւնների արդիւնքով մահաբեմի մի մասը գնեց հարսանեկան մահճակալի համար: Ես դեռ ևս յիշում եմ արդէն հնացած, մաշուած և մեղրամոմի արատներով խազխղած մեծ, սե՜ւ կոյթները:

«Այդտեղ ծնայ ես: Հայրս շարունակում էր արհեստը, որ երբեմն աջող, երբեմն անաջող էր գնում, նայելով՝ ժամանակին ու պահանջներին: Մենք ապրում էինք համարեա թէ մշտական անձկութեան մէջ. բայց վերջապէս ապրում էինք: Երեկոյեան՝ երբ ընթրելու ժամը գալիս էր, երբ մայրս սեղանի վրայ էր դնում մեր պարզ ճաշը, երբեմն վայելում էինք զուարթ ժամերը, որոնց չեմ կարող յիշել առանց յուզման: Երբ աշխատելու հասակս առի, ինձ դրին մի դործարանում, ուր անցկացնում էի օրուայ մեծագոյն մասը: Մնացած ժամերին գնում էի աղքատների դպրոցը