Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/62

Այս էջը սրբագրված է

քեզ մի գրիւ արծաթ դրամ կը վճարեմ և քո ստնտուին թաղել կը տամ, այնպէս շքով, ինչպէս իմ մօրը՝ միայն թէ ինձ մի՛ մատնիր: Քեզ ի՞նչ շահ, եթէ մինչև անգամ դահիճը իմ գլուխը կտրի:

Կլօս համաձայնուեց: Մի գրիւ արծաթ դրամ ստացաւ և պառաւի թաղումը պան դոկապետին յանձնելով՝ հեռացաւ: Տուն վերադառնալով՝ մի երեխայի ուղարկեց մեծ Կլօսի մօտ, նրա գրիւը փոխ վերցնելու համար:

—Այդ ի՞նչ բան է, գոչեց նա, միթէ՞ ես նրան չսպանեցի. պէտք է որ ես ինքս է անձամբ տեսնեմ նրան: Ու իսկոյն և եթ գրիւը վերցնելով դնաց փոքրիկ Կլօսի մօտ:

Դրամի նոր դէզը տեսնելով՝ նա իր աչքերը մեծ մեծ բացաւ:

—Ի՞նչպէս շահեցար այդ գանձը, հարցրեց նա նախանձից իրան ուտելով:

—Դու փոխանակ ինձ սպանելու, իմ ստնտուին սպանեցիր: Իսկ իմ ստնտուի մարմինը՝ մի գրիւ արծաթ դրամ շահեցրեց ինձ:

—Լա՜ւ գին է, ասաց մեծ Կլօսը շտապեց տուն: Կացինի մի հարուածով