Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/64

Այս էջը սրբագրված է

—Վրէժս կը լուծեմ փոքր Կլօսից, վրէժս անպատճառ կը լուծեմ, գժուածի նման անդադար գոռում էր նա ճանապարհին։

Տուն հասաւ չը հասաւ, վերցրեց մի մեծ պարկ, վազեց փոքրիկ Կլոսի մօտ և ասաց.

—Ա՜յ անզգամ, անպիտան. ահա այս երկրորդ անգամն է, որ դու ինձ խաբում ես: Իմ չորս ձիերին սպանել տալուց յետոյ, դու սպանել տուիր նաև իմ խեղճ ստնտուին: Այս բոլոր չարիքի պատճառը դու ես։ Բալց այլ ևս դու ինձ չես կարող խաբել։

Այս ասելով՝ վոքրիկ Կլօսի մէջքից բռնեց և կոխեց պարկի մէջ. յետոյ պարկը նետեց ուսին դուրս սլացաւ: Նա ու զում էր իր հակառակորդին ջուրը գցել։

Մինչև գետափ՝ ճանապարհը բաւական երկար էր: Կլօս թէև հասակով փոքր էր, բայց մարմնով ծանր էր կշռում։ Հետևաբար մեծ Կլօս յոգնեց. ճանապարհի վրայ, մտաւ մի գինետուն, քիչ հանգչելու և մի բաժակ էլ կոնծելու համար։ Ներս մտնելով՝ նա պարկը թողեց դուրսը,