Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/65

Այս էջը սրբագրված է

տան յետև մի այնպիսի անկիւն, որտեղից ոչ ոք չէր անցնում:

—Ափսո՜ս, ափսո՛ս հառաչում էր անդադար փոքրիկ Կլօս, և պարկի մէջ ժաժ գալիս: Նա աշխատում էր պարկի կապը քակել, բայց չէր յաջողում։

Այդ րոպեին, մի կով՝ պատահմամբ մարգագետնից փախոչելով՝ վազեց դէպի փոքր Կլօսը. ծերունի հովիւը, որ նրա յետևից վազում էր, շարժող պարկը տեսնելով՝ կանգ առաւ: