Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/66

Այս էջը սրբագրված է

—Ո՞վ ես դու, և ինչո՞ւ ես տրտնջում, դոչեց հովիւը.

—Մի խեղճ երիտասարդ, որին ուզում են անպատճառ դրախտ ուղարկել:

—Գոհ չե՞ս, ի՞նչ. ես, խեղճ ծերունիս, շատ գոհ կը լինէի քո տեղը, դրախտ մտնելով:

—Բայց ես չե՛մ կամենում դրախտ գնալ. եթէ դու, ցանկանում ես, արի՛ իմ տեղը այս պարկի մէջ մտիր, և շուտով դրախտում կը լինես:

—Անայն սիրով, ասաց ծերունի հովիւը պարկի բերանը բանալով և փոքրիկ Կլօսին դուրս հանելով:

—Բայց խոստանում ես հօտիս պահպանութիւն անել։

—Ի հա՜րկէ:

Ծերունին մտաւ պարկի մէջ ու փոքր Կլօս նրա բերանը փակեց: Այնուհետև Կլօս հաւաքեց ցրուած հօտին ու նրան առաջը գցելով հեռտցաւ, գնաց:

—Մի քանի րոպէ յետոյ մեծ Կյօո գինետնից դուրս եկաւ և պարկը շալակեց: Որովհետև ծերունի հօտաղը շատ աւելի նիհար էր քան փոքրիկ Կլօսը, նա պարկը շատ թեթևացած գտաւ: