Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/69

Այս էջը սրբագրված է

բաղդաւոր մարդու իսկի կեանքումս չեր հանդիպել, հառաչեց մեծ Կլօս. ինձ տե՛ս, փոքրիկ Կլօս, քեզ մի բան եմ հարցնելու, բայց ուղիղն ասա՛: Եթէ ես էլ գետակի յատակն իջնեմ, մի հօտի տէր կարո՞ղ եմ դառնալ. ասա՛:

—Անկասկա՛ծ, բայց ես չեմ կարող պարկով քեզ մինչև գետեզերքը տանել. դու շատ ծանր ես. եթէ դու ինքդ ոտքով մինչև այնտեղ գնաս ու յետոյ կը մտնես պարկի մէջ. այդ ջոկ բան. ես ամենայն սիրով քեզ կը հրեմ ջրի մէջ:

—Դու լա՛ւ տղայ ես, փոքրիկ Կլօս. միայն թէ յիշի՛ր ինչ որ քեզ կասեմ։ Եթէ, գետակից ես էլ մի հօտով դուրս չը գամ, այն ժամանակ, Աստուած վկայ, խուրտ ու խաչ կանեմ քեզ:

—Համաձայն եմ, պատասխանեց փոքրիկ Կլօս և երկուսը միասին ճանապարհ ընկան:

Երբ, ծարաւած եզները ջուրը տեսան, ամբողջ ուժով վազեցին խմելու համար:

—Տե՛ս, ինչպէս նրանք շտապում են դեպի ջուրը, ասաց փոքրիկ Կլօս. կարծես, նրանք ուզում են վերադառնալ իրանց նախկին տեղը: