Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/7

Այս էջը սրբագրված է

— 7 —

և կարդալ, գրել, հաշուել սովորում էի: Մեր հարեւաններից մինը՝ որի հետ բարեկամացել էինք, ինձ մի քանի գրքեր փոխ տուեց: Ես եռանդով կարդու էի ձեռք գցածս բոլոր կատակերգութիւնները, և նշանաւոր մարդկանց կենսագրութիւնները: Այդ ընթերցումները իմ մէջ զարթնեցրին տարօրինակ զդայութիւններ: Ձեռագործ բանւորի գրութիւնիցս վեր բարձրացրի աչքերս և ինձ թուաց, թէ ես էլ կարող էի մի նշանաւոր մարդ դառնալ: Տասներկու տարեկան էի, երբ հայրս մեռաւ: Մօրս հետ մենակ մնացի, և շարունակեցի աշխատել ու երազել: Ձայնս յայտնի էր իր մաքրութեամբ. յաճախ, երբ ես երգել էի դպրոցում, ուսուցիչը ինձ գովել էր և անցորդները կանգ էին առել ինձ լսելու համար: Կատակերգութիւններից գլխաւոր կտորներ արտասանելու փորձեր կատարել էի նոյնպէս: Եւ այն հարևանները, որոնք այդ փորձերին ներկայ էին գտնուել, և տեսել էին շարժումներս և ձայնիս ելևէջները, հաստատում էին, որ դերասանութեան մեծ յարմարութիւններ ունեմ: Խեղճ մայրս, որ իր ծնած քաղաքից երբէք դուրս չէր եկել, և որի միակ երազն էր ինձ մի պարկեշտ արհեստաւոր տեսնել, երբ լսեց թէ մտադիր եմ դերասան լինել՝ դառնապէս լացաւ: Բայց ես յամառեցի որոշմանս մէջ: Համերութեամբ, չիլինկ առ չիլինկ, մի քիչ դրամ հաւաքեցի, և երբ մի օր իր դրամարկղի փողն հաշուեցի, այնտեղ տասներեք ռիքստալէր (13 ռուբլու չափ) գտայ: Դա մի ամբողջ, անսպառելի հարստութիւն թուաց