—Այո՛, ես մի ինչ որ այդպիսի բան եմ, պատասխանեց շիշի կտորը:
Այն ժամանակ նրանցից իւրաքանչիւրը համոզուեց, որ իր հարևանը թանկագին էր։ Եւ նրանք մասնաւորաբար խօսակցեցին աշխարհում տիրող հպարտութեան մասին:
—Առաջ ես ապրում էի մի արկղում, որը պատկանում էր մի օրիորդի, ասաց ասեղը: Այդ օրիորդը խոհարարուհի էր: Նրա իւրաքանչիւր ձեռքը հինգ մատ ունէր. ես երբէ՛ք նրանց նման յաւակնոտ և հպարտ մատներ չեմ տեսել. և սակայն նրանք եղել էին միայն նրա համար, որպէս զի ինձ արկղից հանեն և նորից արկղի մէջ դնեն։
—Արդեօք նրանք ազնուակա՞ն դասակարգից էին, հարցրեց շիշի կտորը:
––Ազնուակա՜ն, կրկնեց ասեղը, բոլորովին ո՛չ, բայց նրանք չափազանց սնապարծ էին։ Հինգ եղբայր էին... և ամենքը ծնուել էին... մա՜տ։ Նրանք հպարտութեամբ իրար կողքին էին կենում, թէպէտև միևնոյն հասակը չունէին: Ամենից դրսինը՝ մեծ մատը՝ կարճ և հաստ՝ միւսներից հեռու էր կանգնում: նա ծռւում էր միայն մի տեղից, որովհետև միայն մի յօդ ունէր: Բայց նա