Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/88

Այս էջը սրբագրված է

քնեց: Մինչդեռ երկինքը որոտում էր և շանթը փայլատակում, նա հանդարտութեամբ երազում էր:

Կէս գիչերին միայն զարթնեց. օդը պարզուել էր, և պատուհանի միջից լուսինը ժպտում էր: Եկեղեցու մէջտեղում մի բաց դագաղ կար, որի մէջ գտնւող մեռելին դեւ ևս չէին թաղել։ Ժան չը վախեցաւ, որովհետև խիղճը հանդարտ էր, և գիտէր թէ ողջ ու չար մարդիկը միայն չարիք են գործում, իսկ մեռելները ոչինչ չեն աներ: Այդ կենդանի ու չար մարդերից երկուքը կանգնել էին դագաղի կողքին և ուզում էին մեռելը հանելով դուրս շպրտել։

—Ինչո՞ւ համար ուզում էք դուրս նետել մեռելին, հարցրեց Ժան. դա՛ մի վատ ու չար դործ է: Աստուծոյ սիրուն, թողեք նրան հանգիստ.

—Ինչե՞ր ես դուրս տալիս, պատասխանեցին երկու չար մարդերը: Նա մեզ խաբեց. մեզ դրամ պարտական էր և առանց վճարելու շտապեց մեռնել. սրա համար մենք էլ ուզում ենք վրէժ լուծել շան նման փողոց շպրտելով նրան:

—Ես յիսուն րուբլի ունեմ, ասաց Ժան.