Էջ:Անդէրսընի հէքիաթները (Hans Christian Andersen, Fairy Tales).pdf/95

Այս էջը սրբագրված է

նրանք հարուստ էին և կարող էին այդպէս շքեղ հագնուել: Ապակեայ աչքերով, մեծ բեխերով խամաճիկներ՝ կանգնել էին բոլոր դռների առաջ, որոնց շարունակ բանում և փակում էին օդը մաքրելու համար:

Այո՛, շատ գեղեցիկ ու մանաւանդ շատ ուրախ խաղ էր: Բայց, յանկարծ՝ թագուհին վեր կացաւ և մի քանի քայլ առաջ եկաւ։ Աստուած գիտէ թէ ի՞նչի վրայ էր խորհում այդ պահուն խոշոր ցլաչունը: Որովհետև մսագործը նրան չէր բռնում, նա այդ