Այս էջը հաստատված է

Կանգ են առնում խղճուկ փոքրիկ գյուղի ծայրում Հոռոմոսի խոշոր դմբեթը նայում է մեզ երկար պարապի գլխից: Հաստ թանձր ու բարձր պարիսպ է և հին: Սա մի ամբողջ երգ է և ուրիշ կերպ չէր կարող լինել: Մի շատ հարուստ շատ հռչակված վանք: Այն հին ժամանակներում երբ այս կողմերում մարդկային ամեն մի ձեռակերտ պետք էր պաշտպանել զենքով ու զինվորական պատրաստություններով:

Զենքից ու զինվորներից ավելի ապահով պաշպանը բնությունն է և մեր նախնիները, ինչպես հայտնի է հիանալի կերպով կարողանում էին օգտվել իրանց երկրի բնական ամրություններից: Հոռոմոսը Շիրակի սովորական բերդերից մեկն է: Այդ ընդարձակ դաշտավարյը, լեռնային բարձր ու բարդ շղթաների բացակայության պատճառով միանգամայն զրկված կլիներ ինքնապաշտպանւթյան միջոցներից եթե Ախուրյանը և նրա բազմաթիվ վտակները իրանց համար չփորեին ղոր ձորեր որոնք բնական պատնեշների դեր էին կատարում, լեռնային այնպիսի բերդեր, որոնք սովորական են Ղարաբաղում դուք չեք տեսնի Շիրակի դաշտի վրա: Այստեղ ձորի բերդ միայն կարող է լինել, Զանգեզուրին սարահարթերում, և ձորի բերդը ունի մի ընդհանուր,-բոլոր տեղերի համար միանման տեսք: Դա սովորաբար թերակղզու նմանությունն ունեցող մի շերտ է գետի մի վորևէ պտույտի վրա երեք կողմից նա պաշտպանված ձորով և միջին դարերի համար կարող էր բոլորովին անառիկ համարվել: Մնում էր այն պարանոցը, որով թերակղզին միանում է դաշտավարյի հետո այդտեղ ահա իր խոսքը պիտի ասեր զինվորական ճարտարապետությունը կարուցելով բարձր ու պինդ պարիսպներ որքան ուժեղ ու ահարկու լինեին անմատչելի չէին հարձակվողների համար: Եվ նրանք Շիրակի բերդերի թույլ կողմն էին երկար ու համառ պաշտպանվել չէին կարող,

Մեր վանքնե էլ այդպիսի մի թերակղզի է գրավում նա նստած է Ախուրյանի հսկայական պտույտներից մեկի վրա: Գետը գալիս է հյուսիսից խիստ ծռվում է դեպի հարավ արևմուտք բայց մեկ էլ մի մեծ շրջան է տալիս և իր