զորքերը քշում է նորից դեպի հետ, դեպի հյուսիս: Ահա այդտեղ է Հոռոմոսի թերակղզին: Հարավից և արևմուտքից նրան ծեծում են անդունդի մեջ եռացող արագավազ, հորդ ալիքները, և այդ կողմից նա միանգամայն ապահով է մարդ ասված ավերիչը խոր ժայռոտ անդունդների մեջ ոչինչ չէր կարող անել: Վանքը ձորի շրթներին չէ հասցնում իր շինությունները, այդ պատճառով էլ բարձր պատեր ունի բոխ կողմերից, որոնցից մանավանդ հյուսիսայինը պաշտպանողական կարևոր նշանակություն ուները:
Հյուսիսային պարսպի մեջ էլ բացված է Հոռոմոսի գլխավոր մուտքը: Ահագին դռների մոտ հավաքված էին մի քանի գյուղացիներ, սովորականի պես գզգզված ու խեղճ մարդիկ: Նրանցից համարյա ոչնչով չէր զանազանվում վանահայր վարդապետը, որ առաջ եկավ ողջունից մեզ և դեպի ներս:
Հոռոմոսի պարիսպների մեջ ամփոփված է ճարտարապետական սքանչելիքների մի մեծ թանգարան: Այդտեղ միայն մի վանք չէ, այլ մի ամբողջ վանական աշխարհ զանազան շինություններով, մատուռներով: Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մի բառով: Բայց գեղեցկություն, որ հասկացվում ու հարգվում էր այն հին ժամանակներում: Գեղեցկություն, որ մեր օրերում ոչ միայն մատնված է ծայրահեղ անուշադրության այլև ամեն օր հայհոյվում է անվանարկվում: Այս խեղճ ու գռեհիկ գյուղացիները իրանց գռեհիկ վանահոր հետ հայհոյում են իրանց բաժին ընկած կլասիկական գեղեցկությունը այն կեղտերով ու ապականություններով, որոնք աչքի են ընկնում ամեն մի անկյունում:
Հոգատարության խնամքի ոչ մի հետք: Մի ձեռք չկա, որ վերցնե թափված քարերը, դարսե մի կողմում, մի հատ ցախավել չկա, որ սրբե աղբն ու ցեխերը: Եվ նկատեցեք, Հոռոմոսը ավերակ չէ: Գիտե՛ք ինչ է նշանակում ավերակը Շիրակում: Դա նշանակում է ամենաանգութ կերպով կրծոտված պատերի բեկորներ, ջարդված կամարների, սյուների անհեթեթ կույտեր ամեն ինչ այնքան հրեշավոր այլանդակման է ենթարկված որ շատ շինություններ հազիվ են կարո–