մի երկու բան ասել նայողին: Հոռոմոսը այսպես չէ: Նրան խնայել է սարսափելի ժամանակը: Նա կանգուն է դեռ, նրա ծածկերի մեծ մասը դեռ չի փլվել: Ամբողջ մնացած շինություններ են, մասնավոր ավերմունքների ենթարկված: Բայց տգիտությունն ու ծուլությունը ժամանակի ժանիքներից ազատված այդ փառավոր շինությունների մեջ հաստատ են պահում անմարդաբնակ սև ավերակի ամբողջ ամայությունը, ապականությունը։ Ո՞ւմ մեղադրել: Մի՞թե միայն այստեղ ապրող մի բուռը աղքատ գյուղացիներին, որոնք գեղեցկություն չեն որոնում, այլ մի կաոր հաց՝ գոյության կռվի մեջ չջարդվելու համար: Սրա՞նց, այս խեղճերի՞ն մեղադրել: Իսկ այն հազարավոր ճանապարհորդները, որոնք եկել, տեսել են, հիացել ու հեռացել: Իսկ այն հոգևոր իշխանությո՞ւնը, որի սեփականությունն է կազմում այս աննման հնությունը: Վերջին ռուս-թուրքական պատերազմից հետո այստեղ էին ուզում հաստատել Կարսի հոգևոր կառավարությունը մտածում են վերաշինության դպրոց բաց անելու մասին: Բայց մեր մտած մունքնե՜րը, մեր դիտավորություննե՜րը: Անի գնացողներին ես խորհուրդ կտամ նախ այցելել հոռոմոսը: Սա նախադուռն է: Անին այստեղից է սկսվում: Այստեղից եք դուք մտնում այն մեծագործ սերունդների աշխարհը, որ իր կարող մտքով և հաղթ բազուկներով այնքան հմայիչ է դարձրել Շիրակի այս փոքրիկ անկյունը: Միանման կանաչ՝ հավիտյան լուռ, հավիտյան անհետաքրքրական ու ամայի դաշտերից ձանձրացած՝ դուք անակնկալ կերպով կանգ եք առնում մի զարմանալի մեծագործ ուժի առջև: Դա մարդկային հանճարի ուժն է, ոչ այն գժոխքային հանճարի, որ դժբախտություն ու տանջանք է նյութում աշխարհին, այլ լուսատու: Հրաշակերտող հանճարի կերպով ապրել է սշխարհը և առանց որի կյանքր անեծք կլիներ: Ի՞նչ թավ, ինչքան վեհություն այդ ուժի մեջ: Նա ում ամբողջապես համակված է եղել գեղեցկության սուրբ իդեալով, նրան ոգևորել է գեղարվեստի երկնային խորհուրդը: Քարեր են այդ ոգևորության վկաները, միայն քարեր: Նրանք
Էջ:Անի.djvu/103
Այս էջը հաստատված է