Այս էջը հաստատված է

փռված քանդակագործական ճոխությունները: Մյուս երկու սենյակներ ամբողջ են մնացել: Հոյակապ է մանավանդ մեկը՝ մի սյունազարդ դահիճ, որի գեղեցիկ կամարների տակ ծանրացած խորին, անվրդով լռությունը կարծել է տալիս թեև նոր միայն հեռացան այս փառավոր օթևանի քնակիչները: Այսքան սիրուն բարեհաճություն ճակատագիրը չէ ցույց տալիս ոչ մի տեղ Անիի մեջ և նրա շրջականներում: Ժողովուրդը զրույցներ գիտե այս դահլիճների մասին նա ասում է թե այստեղ էր Անիի հայ թագավորների խորհդարանը: Մի ավանդություն, որ գեղեցիկ կերպով հարմարվում է այսպիսի թագավայել շինություն: Սենյակներից մեկում կարելի է նկատել տասներկու խորշանման բաժանմունքերը այդտեղ ասում են նստում էին թագավորի տասներկու խորհրդականները: Այստեղ էին քննվում դատաստանական գործերը, այստեղ էլ վճռվում էին պետական կարևոր հարցերը: Առհասարակ, ժողովրդի երևակայության մեջ Անիի թագավորները անհնդհատ, մշտական հարաբերությունները, գնալ-գալ ունեն հողամասի հետ:

Բայց գիրը սաստիկ հակառակվում է բերանացի զրույցին: Այս սենյակներից մեկի դռան ճակատին կա մի արձանագրություն, որ պատմում է թե Սարգսի որդի Վաչեն և նրա ամուսին Մամա խաթունը շինել են այս նշխարատունը Հռոմոսի համար: Կարծում են թե այս արձանագրությունը միանգամից ընդմիշտ որոշում է թե ինչի են ծառայել երեք հոյակապ դահլիճները: Նշխարատուն՝ դա այն տեղն է ուր պահվում են եկեղեցական սպասները, զգեստները, սուրբերի մասուքները մի խոսքով այն ամենը ինչ եկեղեցու պահեստն է կազմում:

Ճիշտ է այդ բառը քանդակավծ է քարի վրա կրում է հին թվական, բայց նա, կամ ավելի ուղիղ ասած նրա բացատրությունը բոլորովին չէ գոհացնում տեսնողին: Պահեստի համար այսպիսի ընդարձակ շքեղություն բարձրացնել, այս շռայլությունը անհասկանալի է նույնիսկ Անիի փարթամությունների մեձ: Բայց Ներսես Դարգիսյանն ու նրան հետևելով Ղ. Ալիշանը ասում են մեզ, որ դրա մեձ զարմանալու շատ բան չկա: Հարուստ ու հռչակված էր Հռոմոսը