Այդ հին իջևանը որ երկար դարեր գրավում էր ճանապարհորդներին և առևտրականներին, այժմ էլ մնում էր բայց խարխուլ դրության մեջ: Եվ որովհետև Հոռոմոսի մեջ ամեն ինչ գեղեցիկ ու շնորհքով պիտի լիներ, ուստի այս իջևանն էլ, որ իր հնությամբ ամենահետաքրքրական շինություններից մեկն է շինված էր խնամքով, նույնիսկ ընտիր ճաշակով հին ժամանակներից համարյա միայն եկեղեցիներ ու վանքեր են մնացել աշխարհիկ շինություններ գրեթե չկան: Պարզ է թե այս պատճառով որքան կարևոր նշանակություն պիտի ունենա այս իջևանատունը: Վանքի կողքին մի բակ կա, որ տանում է դեպի տապանատունը: Այդ բակում գյուղացիները քար են դարսում: Նրա արևելյան ծայրում, մուտքի մոտ կա ահագին միապաղաղ քարից շինած մի ավազան աղբյուրի համար վանքի բազմաթիվ արձանագրություններից մեկը պատմում է, որ ջրի հարցը Հոռոմոսի համար երկար ժամանակ անլուծելի էր նույնիսկ Աննի թագավորները շատ են մտածել այդ մասին, շատ էին աշխատել բայց ոչինչ չէին կարողացել անել 1198 թվին Հոռոմոսի առաջնորդ Մխիթարը Ականց անունով ջուրը մեծ ծախսերով և դժվարություններով բերում է վանքը այժմ, իհարկե չորացած է այդ ջուրը և չոր, պապակվաժ քարը միայն գրգռում է իր տեսքով ծարավից տանջվող այցելուին Տապանատուն ասվածը վանքի հարավային կողմից կպած մի ընդարձակ շինություն է դարձյալ գեղեցիկ, դարձյալ զարդարուն, կամարակապ առաստաղը քանդակներով և խաչքարերով զարդարված պատերը խոսում են շինողի շքեղ ճաշակի մասին:Հոյակապ շինության վրա երեք փոքրիկ մատուռներ կան որոնցից մեկն ունի գմբեթ մի ուրիշ մատուռ էլ այս շինության մյուս կա եղել են են բացի դրանից, երեք հատ փոքրիկ մատուռներ տապանատան նման մի ուրիշ շինության վրա բայց նրանք փլվել են և իրանց վաղեմի գոյությունը հիշեցնում են մի քանի թափթփված բեկորներով:Այս մանրիկ մատուռները «տապանատուն» անունը պարզապես ցույց են տալիս, որ Հոռոմոսի բակը տոհմային
Էջ:Անի.djvu/110
Այս էջը հաստատված է