ժամանակներում երբ գրքից ու վանքից շատ սուրն էր զորավոր իբրև պաշտպանություն:
Հոռոմոսի այս բարձունքի վրա իր բարեպաշտպանական նվերը երկնքից մատուցանող թագավորը մոռացե՞լ էր արդյոք, որ 16 տարի առաջ նա մի թուղթ էր ուղարկել Հունաց Վասիլ կայսրին: Մի վատ մի անպատիվ թուղթ, որի մեջ մի շատ ստոր առևտուր էր պայմանավորված: Վասիլ կայսրը իր զորքերով շարժվում էր Անիի Թագավորության սահմաններից հեռու վախկոտ Հովհաննես Սմբատր մտածեց մի սարսափելի ծանր գնով հանգստություն գնել իր չաղ մարմնի համար մինչև այն ժամանակ երբ այդ մարմինը ձոր կիջներ:
Հայոց կաթողիկոսը տարավ նրա թուղթը Վասիլին: Շիրակի թագավորը պայման էր դնում որ քանի ինքը կենդանի է թագավոր մնա Անիում, իսկ իր մահից հետո Անին դառնա Հունաց սեփականություն: Բյուզանդական կառավարությունը իհարկե հիացմունքով ընդունեց այդ ինքնասպանության գործողությունը: Իսկ Հովհաննես Սմբատը ինքն իր աչքում արդարանում էր նրանով, որ ավազակ է և ժառանգ չպիտի թողնե Բագրատունի թագը կրելու համար:
Բայց այս մտածությունը ավելի ևս անհրապույր, մռայլ կերպարանք է հաջորդում չաղ թազակրին: Ճիշտ է, նրա միակ որդին մեռել էր, բայց եթե անժառանգ էր Հովհաննես Սմբատը, այդպես չէր բագրատունիների տոհմը: Նա անժառանգ չէր թագավորը այդ ժամանակ ուներ մի հարազատ եղբայր քաջ Աշոտը, որ, սակայն, հեռացված էր Անիի սահմաններից որովհետև անդրանկության իրավունքը ավելի զորեղ էր լինել ավագ եղբայրը չնայած իր վախկոտության ու անկարողության:
Եվ այդ վախկոտը չկարողացավ հասկանալ, որ գահը Բագրատունիներին է պատկանում: Իր համար մի 16-17 տարվա անփառունակ ողորմելի թագավորության ապահովելու միտքը նրան տարավ հասցրեց տոհմային իրավունքները, մայրաքաղաքը վաճառելու մեծ ու զզվելի հանցանքին: Հոռոմոսի օծման տոնախմբությունը կատարող ժողովրդի