Այս էջը հաստատված է

առաջ դեռ ծածուկ էր հանցանքը: Բայց արձանագրությունից, մի երկու տարի հետո մեռավ թագավորը, և այնուհետև որքան լաց եղավ Շիրակը: Տարիներ անցան, չաղ թագավորը հող դարձավ, իսկ նրա տխուր գործը շարունակում էր այրել որբացած ժողովուրդը: Մի ամբողջ երկիր արտասվում էր իր բոլոր աչքերով: Արտասվում էր ոչ թե այն պատճառով որ շահը անջատել էր մի թագավորը դեռ ապրում էր հողի վրա, ապրում էր այն զզվելի վաճառքի, այն թղթի կտորի մեջ որ եկավ գահ ու անկախություն ջարդելու, ստրուկության շղթաները փաթաթելու այդ սիրուն ինքն իրենով երջանիկ աշխարի վզին:


Արտասունքների հեղեղը հասա՜վ արդյոք այդ թագավորի ոսկորներին ողողե՜ց նրանց: Տխո՜ւր տխուր է Հոռոմոսի ճակատին կնքված թագավորակսն արձանագրությունը դուք ակամա հեռանում եք նրանից, դուք հանգստությունը գտնում եք երկու եզ նվիրողների արձանագրությունների մեջ: Նրանք ավելի անմեղ են երևում, քան այս տողերը որոնք վկայում են դարերի և սերունդների առաջ: Որ իր գեղեցկությամբ այնքան զարմանալի այս շինության միտքը ծագել է այդ իսկ գլխի մեջ ուր տեղավորվսծ էր Անին հույներին տալու սև ոճիրը…

Հոռոմոսը երկար ապրեց, բաց աչքով տեսավ էր հիմնադրի վատության հետևանքները: Արյունոտ ժամանակը մոռացավ ամեն ինչ, մինչև իսկ թագավորների հանցանքները: Հռչակավոր սրբավայրը մնաց միակ մխիթարություն որբ ու անտաեր ժողովրդի համար և բարեպաշտական տուրքերը եկան արձանագրությունների մի ամբողջ գրականություն դրոշմելու հաստ աշտարակավոր շրջապարիսպի ետևում ապաստանփվա գեղեցիկ պատերի վրա:

Ոչ մի հնարավորություն չկա այդ արձաբագրոիշւթյուններից յուրաքանչուրի մասին խոսելու նրանցով մանրամասն զբաղվելու համար: Ես միայն մի ընդհանուր դիտողություն կանեմ այստեղ [1]:

  1. Հովհաննես Սմբատը մահացել է 1041 թվականին