Այս էջը հաստատված է

Դարերի խորքից փշրանքներ են մնացել մեզ իրեն ժառանգության այդ փշրանքների մեջ կարևոր տեղ են գրավում արձանագրություները։ Բայց ինչպես ենք մենք վերաբերվում դրանց կարդում ենք անցնում։ Անցնում ենք իմանալով, որ այսինչ ժամանակ, այսինչ աննուն ունեցող մի բարեպաշտ տղամարդ կամ կին այս կալվածն է նվիրել վանքին: Եվ որովհետև այժմ ոչ նվիրված կալվածի տեղը կարելի է որոշել ոչ նվիրողների մասին մի հաստատ տեղեկություն տալ, ուստի բավականանում ենք մեր ստացված ընդհանուր տպավորությամբ թե այսինչ վանքը ուրեմն շատ հարուս է եղել։

Սակայն փոքր ինչ խոր մտածող շատ հեշտ հասկանում է որ արձանագրությունները ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում ավելի շատ բան ունեն ասելու ոչ թե նվերների ու նվիրողների մասին այլ այն իրավական կարգերի, կալվածատիրական օրենքների մասին որոնցով կառավարվում էին մեր նախնիքները: Շիրակը այս հորցերը մշակելու համար անսպառ նյութերը ունի իր հնությունների վրա: Ոչ միայն Հոռոմոսը այլև Անին Բագնույրը, Տիկորը, Խծկոնքը իրենց արձանագրությունների մեջ մեր հին կյանքի մանրանկար պատկերն են պահում։ Եվ եթե միչև այժմ նրանք համարյա ոչինչ չեն ավելացրել մեր պատմության վրա, պատճառնայն է որոնածը հին կյանքի առօրյա պատկեր չի եղել, այլ քաղաքական խոշոր փաստեր անակնկալ հայտնություներ: Զենք գտել այդպիսի բաներ արձանագրությունների մեջ, ուստի և բավականացել ենք նրանց ընթերցանությամբ բավական ենք համարել ենք մնալ անցողիկ թե ով է շինել այս կամ այն եկեղեցին։

Ավելորդ է ասել որ այցելուն դրանից ավելի կարևոր հարցերի լուծումն է սպասում հին ավերակներից: Մենք, օրինակ գիտենք մեր պատմագիրներից որ հայ ժողովրդի վրա ընկած էր հարկերի և տուրքերի մի սարսափելի պատմություն։ Բայց ինչ հարկեր էին դրանք պատասխանել կարող են միայն արձանագրություները։ իսկ այդ պատասխանի մեջ մենք կգտնեք և մեր հին կյանքի տնտեսական պայմաները կիմանանք թե ինչ էր արտադրում ժողովուրդը