Այդ ժամանկվա արձանագրությունները միշտ հիշում են այդ տերերին (Հեճուպ Գրիգոր, Սմբատ, Իշխան) Իրանք, այֆ իշխաններն էլ, կարգադրություններ էին անում և գրում պատերի վրա: Այնպես, Հեճուպ Գրիգորը, Սմբատը, Իշխանը կարգադրում են «Մեր սեփական ուխտի մեջ ոչ պատրոն և աչ ճորտ իրավունք չունենան աղուն աղալ»:
Բայց Խաչենի իշխանական տոհմը դեռ կարող էր Հոռոմոսը սեփականություն ստացած լինել այս կողմերի մեծ հողային կալվածների հետ: Նրա արած կարգադրությունները դեռ կարելի է համարել կալվածատիրոջ տեղային իշխանի կարգադրություն: Հետաքրքրականն այն է, որ վանքը բացի այդ տերերից ուներ աւրիշ ավելի մասնավոր տերեր էլ, որոնք անվանվում են պարոններ: Սրանք էլ խառնվում էին վանքի կառավարության մեջ: Պատրոն կարող էին լինել ոչ միայն տղամարդիկ այլև կանայք: 1228-ին նույն Հեճուպ Գրիգորը և նրա մյուս ազգականները խիստ արգելում են, որ պարոնները, ով լինեն նրանք՝ կին թե տղամարդ կաշառքով վանահայր չդնեն: Ահա այդ հետաքրքրական տողերը:
«Կամաւ Ամենակալին Աստուծոյ այս մեր գիր յիշատակի է Հեճուպ Գրիգորոյ արդոյ Հասանայ եղբաւրորդեաց իմոց տէրոնց սուրբ ուխտիս Վանացս Հոռոմասի, որ Հաստատեցաք արձանագրով պատրոն ով լինի այս տեղոյս ի յարանց կամ ի կանանց ով կաշառք այնպիսին նզովս սոց զՅուդային զԱստուածավաճառաին և զԿայէնին զեղբայրասպանին և Հայր և այլ գործաւոր Հօրէն և ՅԺԸ Հայրապետացն և յամենայն սրբոց անիծեալ եղիցի յոգի և ի մարմին: Ով հակառակ կայ այս բանիս ի պատրոնաց կամ ի միաբանիցս կամ ջնջել ջանայ զայս գիրս և ինքն ջնջեսցի ի դպրութենէ կենացն: Արդ եթէ մեծ և եթէ փոքր կարծիս առնու թէ Հայր կամ այլ գործաւոր կաշառք է տվել և վրեժխնդիր չլինի վերագրելոցս նզովիցս տէր է ամէն»:
Այստեղից շատ պարզ է, որ վանքի անմիջական կառավորությունը պատկանում էր պտրոններին: Իշխանները