Այս էջը հաստատված է

մեջ ընկնելը որքան էլ գեղեցիկ լինեն նրանք այս ժամին բոլորովին հրապուրիչ միտք չէ: Ախուրյանը խեղդող է իսկ նրա մեջ ապրող մեծ ձկները կերակուրի են սպասում:

Գետի վտանգավոր ափից պրծաք այժմ փոքրիկ ճանապարհը տարավ ձեզ գցեց ահագին քարակույտերի մեջ ու ինքը, չարաճճին կորավ: Այդ քարակույտերի մեջ շարժվելուց դժվար բան չկարծեք թե շատ կա Հոռոմոսի ձորում ոտ դնելու տեղ չեք գտնում, մի քայլից ով գիտե քանի քարեր են շարժվում, դղրդում:

Մատուռները մեր առջևում են այդ քարակույտերն էլ նրանց մանրած քայքայված մարմնից են գոյացել: Բայց որքա՜ն չքնաղ են այդ մարմինները: Կարծես ճարտարապետը իր ափի մեջ է կոկել, զարդարել նրանց և ապա դրել այս հողի վրա: Եվ այսպիսի ավերո՜ւմ: Սև, զզվելի, անհեթեթ քարակույտեր նրանք, կարծես, դուրս տված փորոտիքներ են, որոնք փտում, նեխվում են իրանց գեղեցիկ դիակների կողքին:

Միմյանց մոտ են կանգնած երկու մատուռները: Եվ մեկը մյուսին այնքան նման տխուր ճակատագրի կողմից: Ավերված են ամենաանգութ կերպով: Ավերմունքի պատճառը միայն այն չէ եղել, որ սրանք քրիստոնեական սիրուն եկեղեցիներ են կա այս բարձրավանդակ հրապարակի վրա և մի այլ մեծ հանգամանք որ վառել է քանդողներին հարստանալու տենչով: Մենք կանգնած ենք Բագրատունի թագավորների հանգստարանում

Ախուրյանը ամբողջովին հալած արծաթ, նայում է թագավորական հանգստարանին մի մեղմ գեղեցկությամբ որ, իհարկե անփոփոխ է պահում դարերի սկզբից: Նայում է գնալով, շարունակ դողացնելով իր փայլուն մեջքը, մինչև որ հանկարծ իր բոլոր լույսերով անհետանում է ձորի մի պտույտի մեջ: Միայն նա է գեղեցիկ ու նազելի երկնքի այս կտորի տակ, միայն նա է հափշտակում տանում ուշացած այցելուի միտքը ամեն ինչ բացի միայն նրանից մեռելություն[1]

  1. Ալեքսանդրապոլցիները մեզ ասացին որ Ախուրյանի մեջ մեծ և չաղ լոքո ձկներ շատ են լինում Անանիա Շիրակացին իր թվաբանական խնդիրներից մեկի մեջ հիշում է լոք ձուկը: