Այս էջը հաստատված է

Ա

Դարձյալ դաշտ, դարձյալ միանման ճանապարհ…

Մի ժամի չափ վազում են մեր ձիաները և մենք դեռ տեսնում ենք մեր ճանապարհորդության վերջին կետը: Խորին լռություն է տիրում: Այս կողմից Շիրակի գիշերը ոչնչով չի զանազանվում ցերեկից: Միշտ միանման մեղմ աղմուկ են հանում բոժոժները, կառապանը այլևս երբեք հետ չի նայում, նա ինքն էլ մի տեսակ քնաբեր տրամադրության մեջ է: Արդեն շատ զով է լեռնադաշտի օդը: Նա առանձնապես հաճելի է դարձնում հանգստությունը օրվա չափչփոցներից հետո:

Ճանապարհն էլ քնացնող է: Համեմատաբար հարթ է նրա կառգը անդադար քարերին զարնվող նավակի նման չէ: Բայց և այդպես ի՜նչ համեմատություն ցերեկվա հետ: Այժմ երկինքը կաթնեղեն լույսերի համատարած տարավի հետ քնքշություն, խորհրդավորություն շատ է թափում երկրի վրա: Կարելի է կծկվել կառքի մի անկյունում լուռ անձնատուր լինել խոհերիգ երևակայության և այդ տրամադրությանը իր ամբողջ կարողությամբ ուժ կտա գիշերային համեստ լուսատուն: Բայց և այնպես լուսատու գիշերը շուտ է ակսում ճնշել: Գույներ չկան, հեռավորություններ չկան, դաշտը մի բուռի չափ տարածության մեջ է ամփոփված: Հարթավայրի շրջակայքում ոչինչ խոշոր, ոչինչ խիստ կերպով աչքի ընկնող բան, որ կարողանար հաղթել գիշերային լուսավորությունը և փոքր ինր հեռվից գրավել ուշադրությունդ: Այդպես կարող էր անել մի որևէ լեռնային խրոխտ բարձրություն մի մեծ անտառ, բայց Շիրակը չունի այդպիսի բաներ