Այս էջը հաստատված է

Շուրջդ հողի վրա չգտնելով ուշադրություն գերող առարկա, երկար ճանապարհի ձանձրույթը աշխատում ես փարատել երկինքը դիտելով իսկ այնտեղ ինչ կա, բացի բոլորակ լուսնից որ այնպես գեղեցիկ կերպով շոյում է աչքդ ու զգացմունքդ իր նազելի դեմքով իր պաղ շողերով

Ես շարունակ նրան էի նայում, բանաստեղծների և ոչ բանաստեղծների սիրած գիշերային թագուհուն: Մենք կարծես իրար հանդիպելու էինք գնում նա դեպի մեզ մենթ դեպի նրան եվ հանկարծ նրա առաստ լույսերի մեջ, երկար ու երկար, ձգվեց մի բարձր բան որ մեզ նայում էր իր սև չլուսավորված կողմով: Կարծես գետնից բուսած կլոր աշտարակների գծագրությունները: Լուսնի լույսով նրանք պարզ նկարված էին բարձրում երկնքի բաց կապույտ գույների մեջ:

Առաջին վայրկյանում տպավորությունն այնպես էր, որ այդ հզոր պարիսպները ոչինչ վնաս չեն կրել, որ նրանք այժմ էլ ամուր ու ուժեղ պաշտպանում են մի բան: Մի՞թե Անին այս աստիճան լավ է դիմացել ճակատագրի հարվածներին:

Չես հավատում գիտես որ ոչ ոք և ոչինչ չի խնայել այս քաղաքը: Բայց պատրանքը, կրկնում եմ կա, և նա մի րոպե այնքան ուժեղ է այն ալոտ լույսերի և թանձր ստվերների մեջ, որ հաղթում է քեզ խաբում է մոռանում եմ որ առջևդ միայն ավերակի սանձարձակ չափազանցություններ ու հրեշավոր. ավիդներ պիտի տեսնես մոռանում ես կարդացածդ մոռանում ես ողբերը, լուսանկար պատկերները և թվում է, թե այդ պարիսպների տակ, այդ պարիսպների ետևում դեռ կյանք է պլպլում, դեռ շարժվում են պահապանները, և ահա այն մեծ դռնից, դեպի ուր դիմում ենք, դուրս կգան մարդիկ, որոնց հանձնված է քաղաքի ..լահովությունը և կսկսեն հարցուփորձ ո՞վ ենք, ի՞նչ ենք

Ահա հասանք, ահա մեր կառքը առաջին անգամ ցավոտ ցնցումով ընդհարվեց դրսի դռան թափված քարերին: Բայց պատրանքը դեռ կա, չէ հեռացել, դեռ կպած է սրտին միթանի թելերով: Այդ թելերից մեկն է այն փոքրիկ, շատ