արծաթազօծ խորհրդավորության մեջ, բարձրացած են պատեր, աշտարակներ: Նրանք հանկարծ են խոսում ամենքը միասին, վտիտ, ծմռված մաշված ուրվականների դեմ: Ուստի առաջին րոպեներում համարյա ոչինչ չես հասկանում: Ավերակների ժխոր է չգիտէս ուր նայես ում նվիրես ուշադրությունդ: Տես, մինչև անգամ Միջնաբերդի հեռավոր բարձրունքներից ինչ որ կույտեր են նայում եվ անհնարին էլ է նայել ամեն մեկին, ճանաչել ամեն մեկը առանձին-առանձին: Զգայուն բանաստեղծները ավերակներ երգում են լուսնի լույսով։ Ես հասկանում եմ թե ինչու ցերեկվա լուսավորությունը չափազանց պայծառ ու ուժեղ է, չափազանց պարզ իրականություն է հաղորդում ավերակներին աչք է խոթում ապականությունը քանդվածի զզվանք ազդող անհեթեթությունները:
Այդպես չէ գիշերային լուսավորությանը Մեղմ աղոտ երազուն, նա շտկում է աչք ծակող անկարգությունները ու որոշության քող է զցռւմ աարածոլթյան վրա, արծաթազօծում է սև սև պատռվածքներն անդամ: Վշտոտ, խորհուն կերպարանք է տալիս ամեն ինչին և թվում է թե ավերակները գիշեր ժամանակ սկսում են ապրել մի ինչ որ ստվերալին, պաղ, խորհրդավոր կյանքով: Այդ ժասանակ լավ է հափշտակող է ընդհանուր տեսարանը, որ սակայն, չի կարող երկար ժամանակ բավարարություն տալ նայողին: Ձգում ես մանրամասնություններ իմանալու, իսկականն ըմբռնելու կարիքը, զգում ես ցերեկվա լույսի առավելությունը:
Եվ մենք բավականանում ենք այդ ընդհանուր տպավորությամբ։ Մեր կառքերը դանդաղ շարժվում են քարքարուտների միջով և հետզհետե մեր մոտով անցնում են ավերակները: Ահա փլված Աշտարակը: Ահա երևաց և Անիի թաղն ու պարծանքը՝ Մայր եկեղեցին, որ նայում է մեզ իր չլուսավորված կողմով: Ինչ սիրուն հասակ բայց ինչպե՜ս ցավեցնող է նրա կտուրին երևացող կլոր քանդվածր, որ գմբեթի տեղն է ցույց տալիս:
Մայր եկեղեցու մոտ մի պարսպապատ սպիտակ շինություն է երևում: Միակ շինությունը անհայտացածների այս քաղաքում ուր մարդկային բնակության վրա կա: Դա հյուրատունն է