Այս էջը հաստատված է

տունն է, որ ինչպես իր տեղում ասացի շինել է, Ալեքսանդրապոլի հոգաբարձությունը 60-ական թվականների սկզբում:

Շատ էլ ընդարձակ չէ այդ շինությունը: Գոնե մեր մեծ խումբը ծայրեխայր լցրեց մեծ սենյակը և նրա կողքին գտնվող երկու փոքրիկ սենյակները: Բայց այդ դասի համար էլ շնորհակալություն: Մի փոքրիկ հասարակ գործող գոնե մենք կարողանում ենք ցույց տալ, որ միանգամայն անզգամ ու պարտաճանանչ չենք: Երկար ճանապարհից հոգնած ուղևորը որպիսի հաճությամբ մտնում է այդ օթևանը, ուր կարող է հանգստանալ, կազդուրվել: Եվ այս որտեղ: Այնտեղ, ուր ճարտարապետի, ռազմագետի հանճարը վաղուց է բնության և մարդու ծաղր ու խաղալիք դարձնել, ուր հողը կամարներն ու թանձր պարսպները պարտված տրորված են և քար քարի վրա չի ուզում մնալ, ուր օձերը, մողեսնեն են բնակչություն կազմում: Եվ հյուրատունը բավական շեն ու բարեկարգ է մեռելության աշխարհում: Մեզ ընդունում է Անին վանահայրը Միքաել վարդապետ Տեր Մինասյանը, որ միանգամից մեր ամենքիս համակրանք է գրավում: Աղքատ միջոցներից զուրկ է այդ վանահայրությունը: Բայց վարդապետը մտածում է ավերակների մասին, մտածում է և այցելուների մասին: Ինչ կարողացել է հավաքել իբրև նվեր, գործ է դրել հարմարություններ ստեղծելու համար: Եվ այցելուն գտնում է այդտեղ այն ամենը, ինչ իրան հարկավոր է բացի, իհարկե ուտելիքիդ կամավոր, սփռոց, ամաններ, լամպաներ: Իսկ փոքրիկ տնտեսությունից վարդապետը հաճությամբ տալիս է կաթ մածուն: Մի շատ սիրալիր, շատ ուշադիր մարդ է Անին իսկ, որ այդպիսի մի հոգեբարձուի է կարոտ:

Մնացածը լրագրին Խալաթյան երկու տիկինների կանխատես պատրաստություները, որ բերել էին իրանց հետ Ալեքսանդրապոլից: Նրանք մեզ ընթրիք տվին, որ կատարյալ շքեղություն կարելի էր համարել այստեղ, այս ավեր ու հիմնահատակ քաղաքում:

Ավելի դժվար էր գիշերելու հարցը: Ցերեկով Անիի մեջ