Այս էջը հաստատված է

արևը խաղում է, բայց գիշերները լեռնադաշտի օդը մրսեցնելու չափ զով է:Ամենքս չունեինք տաք վերմակներ:Պետք էր «յոլա տնալ»:Եվ մենք, տղամարդիկ, քաշվեցինք երկու փոքրիկ սենյակները, տեղավորվեցինք ինչպես հնարավոր էր:

Պառկեցինք խոսում էին, որ ֆալանգաները այսպիսի ժամանակ են դուրս գալիս որսի: Ահ զգում էինք, բայց շուտ մոռացանք կոտրած պատուհանից ներս էր փչում Անիի զով քամին: Պետք է շուտ քնել առավոտը շատ շուտ վեր կենալու համար: Վճռել էինք քամի հինգին պատրաստ լինել և հենց ամեն ինչ:

Քունը վաստակած ուղևորի ամենալավ բարեկամն է: Եվ մեր այդ բարեկամը չուշացավ նա մոռացնել էր տալիս ֆալագաներն ու կարիճները մոռացնել տվեց և պատուհանի քամին: Միայն մի բան համառությամբ նստած էր մտքիս մեջ այս այցելությունը: Եվ քնի գրկում հանդարտ, մի ինչ-որ խորությունից, գլուխ է բարձրացնում պատանեկության: Հիշատակը բերելով իր հետ այժմ մոռացված բայց մի ժամանակ ամեն մի բերանից հնչող երգո: Հիշում էր

                           Այ հայ տղա խղճա ինձի 
                           Տես թե Անին ինչպես է

Գ

Եվ մենք տեսանք թե ինչպես է նա

Առավոտ էր արևը դեռնոր էր նոր ու թույլ լույսեր թափում արաջայի բարձր լանջերի վրա:Ամեն ինչ խոստանում էր մի պարզ, անամպ օր:

Հյուրատուն բակում, երկար սեղանի վրա, մեզ պակասում էին թեյի լիրը բաժակները նրանք հավաքում են մեր ամբողջ խումբը սեղանի շուրջը, և ավերակների մշտալուռ