Այս էջը հաստատված է

առավոտը աղմկվում է կենդանի, աշխույժ խոսք ու զրույցներից: Ամեն մեկս շտապում էինք նախ և առաջ մեր անձին, մեր երեսին խնկարկել:

Ամենքս քաղաքացիներ էինք, հայտնի հարմտրությունների սովորած, հայտնի պայմաններով մեր կյանքը չափած ու ձևած Շարոնի մեղկ ստրուկներ: Անիի այս տանը մի հատ գիշեր տարիների, ով գիտեր ինչ երկար շարքի մեջ խանգարել էր մեր սովորությունները մեր չափն ու ձեր: Եվ այդ գիշերը ամեն մեկիս թվում էր մի ահագին դեպք, այնքան տակնուվրա էր արել մեր հասկացողություններն ու զգացմունքները, որ մեզանից ամեն մեկը պարտք էր համարում բավական մանրամաս զեկուցում տալ ընկերներին իր կրածների և զգացացների մասին: Այդ բոլոր խոսք ու զրույցները միայն այն էին վկայում, որ քաղաքը մարդւն թուլացնում է քնքշացնում է: Քաղաքը բնության անջատումն է ուրիշ կերպ կարծես, չի կարող քազաքակրթություն լինել:

Մեզ կրթողը բնությունը չէ, այս պատրճառով ենք այսքան մեղկ ու փխրուն: Իսկ բնություն - ահա նա այստեղ է իր կուսական միշտ թարմ ու հաղթ ուժի մեջ: Որքան շպտում է Շիրակի երկնքի կապուտակությանը: Նրա տակ, մայր հողի գրկում և երեսին բոլոր ուշերը լարած կյանքն է գործում հևալով: Միայն աստեղ, մեր շուրջը, մի փոքրիկ տարածության վրա, ամենինչ դաղրած է, մեռնող է անպտուղ ուժասպառություն է քարոզում, այս պատճառով էլ բնությունը սիրում է կոնտրաստներ հակադրություններ փռել այսպիսի տեղերում: Նա ժպիտ ավերակը սև հուսահատություն: Նա կենդանություն սա մեռելություն: Նա ամեն կողմից կանչում է «վայ կորածին», սա ողբում է իբրև անհույս հավիտենական կորածություն:

Ահա մեր առջև, առավոտյան քնքուշ լույսերի, անմահական ժպիտների թարմության մեջ բարձրացել է իր սքավոր կրծոտված մարմինը մի մեծ, մի չքնաղ ավերակ, երկնքի ու երկրի տոներին հակադրելով մի սոսկալի անհյուր մեռելություն մայր եկեղեցին է: Նա մեր առջև է, բաժանված մեզանից բարե գամրիկ պատով: Ամբողջ մի